Մեր ճամփորդությունը

Բարև ձեզ, ես Ռենեն եմ։ Ես այսօր ձեզ կպատմեմ մեր ճամփորդության մասին։ Մենք գնացել էինք Բուժական գյուղ։ 1-ժամ 10-րոպեում էինք հասել գյուղի դպրոց։ Դպրոցի բակում ընդանուր պարապունք արեցինք։ Դպրոցը մի քիչ հին էր։ Այնտեղ գրատախտակի վրա էին աշխատում, իսկ մուտքի դռանը գունավոր տերևներ էր կպցրած։ 5 րոպեում հասանք սարի ստորոտ։ Գնացինք մի շատ-շատ մեծ կանաչ դաշտ։ Այնտեղ հաց կերանք և սկսեցին շարունակել ճանապարհը։ Հասանք անտառ, որն այնքան սիրուն էր, որ չէի կարողանում աչքս թարթել։ Հասանք մի գետակի մոտ։ Քարերի վրայով անցանք և ես հանեցի շվին։ Ճանապարհը երգելով անցանք մինչև որ եկեղեցին հասանք։ Այնտեղ երգեցինք Հայրմերը ,և մի քիչ հանգստանալուց հետո, հետ գնացինք։ Հասանք դաշտի մոտ, որտեղ կար ալոճի ծառ, ալոճները հավաքեցինք․ շատ համով էր, և գնացինք հետ ավտոբուս։ Հրաշալի ուրբաթ անցկացրեցինք։

Բուժական գյուղի մասին

Բուժականը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում՝ պատմական Նիգ գավառի տարածքում, մարզկենտրոնից 34 կմ հարավ-արևմուտք, Ծաղկունյաց լեռների հարավային լանջին, Արա լեռան հանդիման։ Երեք կողմից անտառապատ, ծաղկափթիթ լեռներ ու բլրաշարքեր են, իսկ դիմացը ծավալվում է Արարատյան դաշտի կապույտ հեռաստանը` հորիզոնը փակող Մասիսների սպիտակափառ գագաթներով: Նախնիների մի մասը 1829 թ.-ից սկսած այստեղ են գաղթել Բիթլիսից, Արծափից, Ալաշկերտից, Մուշից, Սասունից, ինչպես նաև Խոյից, խլաթից և Սալմաստից։ 

Իմ ամվան մասին

Մինչև իմ ծնվելը իմ ծնողներն ընտրել էին երեք անուն իրենց ապագա երեխայի համար՝ Աստրիդ, Ռենե կամ Սեդա։ Եվ ծնվելուց հետո պետք է որոշեին թե, որ անունն է սազում։ Ռենե անունը ֆրանսիական անուն է, նշանակում է վերածնունդ կամ վերածնված՝ “ռե” նշանակում է նորից, “նե” նշանակում է ծնված։

Աղվեսն ու ագռավը

       

         Ագռավն ու աղվեսը  Աթաբեկ Խնկոյան

Բախտի բերմամբ, 
Թե պատահմամբ,  
Մի մեծ ագռավ 
Մի գունդ պանիր 
Դաշտում գտավ, 
Կտուցն առավ, 
Ծառին թռավ։ 
Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի… 
Բայց դեռ չառած համը իսկի, 
Աղվեսն անցավ ծառի մոտով, 
Գերվեց, էրվեց պանրի հոտով։ 
Վազեց գնաց բերնի ջուրը, 
Եվ թուլացան կուռն ու ճուռը, 
Էն ժամանակ իրա ձևին, 
Ծառի տակից, աչքն ագռավին, 
Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ, 
Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։ 
Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։ 
Ես քո գերին 
Քո էդ սևիկ 
Վառ աչքերին, 
Նուրբ ծալքերով 
Զույգ թևերին։ 
Մի դու մտիկ, 
Էդպես քթիկ, 
Էդպես ճտիկ, 
Մախմուր ագին, 
 Խաս ու ղումաշ, 
Ատլասն հագին։ 
Գիտե՜մ, անշուշտ, իմ քուրիկի 
Ձայնն էլ կըլի հրեշտակի։ 
Երգի, քուրիկ, մի ամաչի, 
Իմ ուզածը մի մեծ բան չի։ 
Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ 
Երգելում էլ եղար վարպետ, 
Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի, 
Թռչունների մայր թագուհի։ 
Ագռավ ազին իրեն տված 
Գովեստներից շշմած, ուռած՝ 
Ագռավային 
Բկովը մին 
Որ չկռռա՜ց, 
Պանիրն ընկավ ծառիցը ցած, 
Շողոքորթը ըռխեց, գնաց։

Հարցեր և առաջադրանքներ

1.Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Շողոքորթ- Կեղծավոր, երկերեսանի,

Գերվել- գերի ընկնել

Կուռ-ձեռք

Ճուռ-ոտք

Մախմուր-թավիշ

Խաս  – Մետաքս

Ղումաշ- Կերպաս

Ատլաս-կտորի տեսակ

2.Նշի՛ր առակի ամենատխուր հատվածը:

Բկովը մին 
Որ չկռռա՜ց, 
Պանիրն ընկավ ծառիցը ցած, 
Շողոքորթը ըռխեց, գնաց։

3.Բնութագրի՛ր առակի  գլխավոր հերոսներին:

Աղվեսը խորամանկ էր ։ Նա խորամանկեց և պանիրը վերցրեց։

Ագռավն անխելք էր, որովհետև լսեց աղվեսին և երգեց։

4.Փորձի՛ր արդարացնել  աղվեսին:

Ես աղվեսի հետ  համաձայն եմ, որովհետև աղվեսը ճիշտ էր ասում ագռավի մասին։  

5.Առակը համառոտ պատմի՛ր և նկարի՛ր:

Ագռավը պատահական գտավ դաշտում մի պանիր, նա նստեց ծառին և հենց ուզեց ուտել, աղվեսը եկավ և սկսեց խաբել- խաբել, գովել նրան։ Նա ասաց՝ երգիր, քույրիկ, մի ամաչիր, իմ ասածը մի մեծ բան չի։ Ագռավը զարմացավ , որ աղվեսը նրան գովում է և սկսեց կռռալ, այդ ժամանակ պանիրը ընկավ , և աղվեսը վերցրեց ու փախավ։